Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ):
Ադրբեջանը և Հայաստանը դիտորդ դառնալու հայտ են ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւը:
Գործակալության հաղորդմամբ, Հայաստանը ևս դիմել է Շանհայի համագործակցության
կազմակերպություն` դիտորդի կարգավիճակ ստանալու համար:
Մեզենցևի խոսքերով` երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու խնդրանքով վերջերս իրենց է դիմել Մալդիվյան Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև` Նեպալը:
«Մեզ համար շատ կարեւոր եւ թանկ են այդ դիմումները եւ կազմակերպության գործունեության նկատմամբ ուշադրությունը: Դա այն բանի ցուցանիշն է, որկազմակերպությունը հեղինակություն է ձեռք բերել եւ ազդեցություն ունի տարածաշրջանում», -ամփոփել է Մեզենցևը` ՇՀԿ-ն անվանելով «եզակի ու ինքնատպ
միջազգային միավորում»:
Համագործակցության շանհայան կազմակերպությունը ստեղծվել է 2001 թ. հունիսի 15-ին Չինաստանի Շանհայ քաղաքում: Այն մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որի անդամներն ենՉինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի հանրապետությունները: ՀՇԿ-ին նախորդել է «Շանհայյան հնգյակի» մեխանիզմը (հնգյակի կազմում ընդգրկված էին բոլոր պետությունները, բացի Ուզբեկստանից):