Artsakhpress

Հասարակական

«Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում ավելի քան 165 անձանց տրամադրվել է օգնություն. առաջիկայում նախատեսվում են այլ ծրագրեր ևս

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում Արցախում տնային պայմաններում բուժում ստացող միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող ավելի քան 165 անձանց տրամադրել է օգնություն՝ սննդի և բժշկական պարագաների տեսքով:

«Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում ավելի քան 165 անձանց տրամադրվել է օգնություն. առաջիկայում նախատեսվում են այլ ծրագրեր ևս

«Առողջ Արցախ» ծրագրի   շրջանակներում  ավելի  քան  165   անձանց    տրամադրվել  է   օգնություն. առաջիկայում  նախատեսվում  են   այլ  ծրագրեր     ևս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ համահիմնդիր Սևակ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ աջակցության ծրագիրը գործելու է այնքան ժամանակ, որքան բավարարեն ֆինանսական միջոցները, որոնք, ընդ որում, ստացվում են տարբեր աղբյուրներից:

Ս. Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, կազմակերպություններին, կամավորներին, ովքեր այս օրերին միասնական կերպով կարողանում են աջակցել հանրապետությունում ապրող կարիքավորներին:

Մեր զրուցակիցն իր խոսքում մասնավորապես ավելացրել է. «Միայն մեկ նախաձեռնության շրջանակներում հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ պարագաների տրամադրումը խոցելի և օժանդակության կարիք ունեցող քաղաքացիներին։ Այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից ներկայացված, հաշվառված,տնային պայմաններում բուժում ստացող միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը, ինչպես նաև աջակցության սահմանաչափը։ Ուստի մեր քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ մեր գործունեությանը»:Խոսելով «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մասին՝ Ս. Հակոբյանն ասել է, որ նախատեսվում է նաև սոցիալական այլ խմբերի ևս աջակցություն տրամադրել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Search