Այսօր Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում «Տիկնիկ» մանկական տիկնիկային թատրոնի Շուշիի մասնաճյուղի դերասանները կբեմադրեն «Քրոջ սերը» ներկայացումն` ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի:
Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում կբեմադրվի «Քրոջ սերը» տիկնիկային ներկայացումը
Այսօր Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում «Տիկնիկ» մանկական տիկնիկային թատրոնի Շուշիի մասնաճյուղի դերասանները կբեմադրեն «Քրոջ սերը» ներկայացումն` ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի:
Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց տիկնիկային թատրոնի մասնաճյուղի տնօրեն Անի Կապլանյանը, ներկայացման ծախսերը հոգացել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, իսկ ներկայացումը սեփական ուժերը փորձելու ևս մեկ միջոց է ,որից հետո նախատեսում են տիկնիկային բեմադրություններ ներկայացնել նաև հանրապետության մյուս համայնքներում:
Նշենք, որ պիեսի սցենարի հեղինակը Անի Կապլանյանն է, ներկայացման ձևավորումը կատարել է Դավիթ Ավագիմյանը, տիկնիկները պատրաստել է Նվեր Ղարաբեկյանը: