Artsakhpress

Հասարակական

Ի՞նչ որոշում է ընդունել ԼՂՀ վերաքննիչ դատարանը ադրբեջանական դիվերսանտերի գործով

Այսօր ԼՂՀ Վերաքննիչ դատարանում հրապարակվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը։

Ի՞նչ որոշում է ընդունել ԼՂՀ վերաքննիչ դատարանը ադրբեջանական դիվերսանտերի գործով

Ի՞նչ որոշում է ընդունել ԼՂՀ վերաքննիչ դատարանը ադրբեջանական դիվերսանտերի գործով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դատավճռի հրապարակման շրջանակներում, նախ ներկայացվել են գործին առընչվող կենսագրական տեղեկություններ  Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի մասին, այնուհետև ընթերցվել են այն հոդվածները, որոնց համաձայն, մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալներին։

ԼՂՀ վերաքննիչ դատարանը, նախագահությամբ՝ Նորայր Գրիգորյանի, մասնակցությամբ՝ դատավորներ Հրայր Աբրահամյանի և Կարեն Սաղյանի, վերանայելով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որոշում են ընդունել ամբաստանյալ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանի և Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքները մերժել։

Վերաքննիչ դատարանը վճռեց նաև օրինական ուժի մեջ թողնել Շ. Գուլիևի և Դ. Ասկերովի քրեական գործով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը։

Այնուհետև մեղադրյալները տեղեկացվել են, որ վերաքննիչ դատավճռի՝  հրապարակման պահից սկսած, մեկ ամսվա ընթացքում այն կարող է բողոքարկվել Արցախի Հանրապետության  Գերագույն դատարանում։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Նաև   ազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի վերաբերյալ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել։

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝  22 տարվա ազատազրկման:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Search