Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են հաջող ելույթները իսլանդական մրցաշարում:
Մելքումյանը հաղթել է, Մովսիսյանը ոչ-ոքի ավարտել պարտիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ռեյկյավիկում ընթացող միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանն առավելության հասավ իր մրցակից Սեբաստիան Մեյզի նկատմամբ, իսկ Սերգեյ Մովսիսյան-Յաջեկ Ստոպա պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Այս տուրից հետո Հրանտ Մելքումյանն ունի 6,5 միավոր, իսկ Մովսիսյանը` 6: