Հայաստանի Հանրապետության Ալագյազ ուսումնավարժարանում սկսկվել են Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրաձգային վաշտի և հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվող «դիպուկահար» մարտավարական մենամարտերը։ Գործնական պարապմունքներում ներգրավվել է ավելի քան 100 զինծառայող, հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
ՀՌՕ հետախույզները «դիպուկահար մենամարտեր» կանցկացնեն Հայաստանի լեռներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մրցումների նախաշեմին դիպուկահարներն ուսումնասիրել են հրաձգության կանոնները և Դրագունովի դիպուկահար հաստիքային հրացանների ВСС «Վինտոռեզ» դիպուկահար հատուկ հրացանի նյութական մասը, մշակել են քողարկման հարցեր լեռնաանտառային տեղանքում և բաց հատվածներում, գաղտնի առաջխաղացում կրակակետեր և հեռացում դրանցից։
Դիպուկահարների մրցումներն անցկացվում են երկու թիմերի միջև, որտեղ նրանք հանդես են գալիս օդապարիկներով, մուլյաժներով և իմիտատորներով նշված դիպուկահար խմբի դերում, իսկ մյուսները հակադիպուկահարի դերում` նշված ահկ գուներանգով։ Մենամարտերի անցկացման ընթացքում դիպուկահարները կիրառում են կրակային դիրքերի ընտրության, ձեռքի տակ եղած նյութերով քողարկման և բալիստիկ շտուկներով նշանառման կրակի հմտություններ։
Ռազմակայանի հրաձգային վաշտի և հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հետ դիպուկահար մենամարտերը մրցումային–ուսումնական բնույթ են կրում, որը Հայաստանի Հանրապետությունում ՀՌՕ ռուսական ռազմակայանի դիպուկահարների նախապատրաստման և դիպուկահար զույգերի համաձայնեցման եզրափակիչ փուլն է։