Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի զինվորական կայազորում տեղի Է ունեցել խորհրդաժողով՝ նվիրված ճանապարհատրանսպորտային պատարահարների կանխմանը:
ՀՌՕ-ի ավտոտեսչությունը խորհրդաժողով Է անցկացրել Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Խորհրդաժողովին, որն անցկացվել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) 18-րդ տարածաշրջանային զինվորական ավտոտեսչության պետի տեղակալ փոխգնդապետ Դմիտրի Կուզենցովի ղեկավարությամբ, մասնակցում Էին զորամիավորման հրմանատարությունը, զինվորական ավտոտեսչության, Հարավային ռազմական օկրուգի դատախազության, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ եւ շուրջ 300 զինծառայողներ, նրանց ընտանիքների եւ Գյումրիի ու Երեւանի զինվորական կայազորի քաղաքացիական անձնակազմի անդամներ, որոնք վարորդական վկայական եւ անձնական ավտոտրանսպորտ ունեն:
ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` խորհրդաժողովի նպատակն Էր ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման աշխատանքի արդյունավետության բարձրացումը, վնասվածքների մակարդակի եւ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազեցումը: Խորհրդաժողովի ավարտին բոլոր զինծառայողներին տրվել են լուսաանդրադարձիչ տարրեր եւ թեմատիկ հուշաթերթիկներ, որոնք կարեւոր տեղեկատվություն են բովանդակում ինչպես վարորդների, այնպես Էլ հետիոտների համար:
Հայաստանի Հանրապետությունում ՃՏՊ-ների կանխման շուրջ ռուսական ռազմակայանի զինծառայողների հետ պարապմունքներն անցկացվում են տարեկան երկու անգամ՝ ուսուցման նոր շրջանի նախաշեմին: