Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը կարող է Ռիգայում ստորագրել փաստաթուղթ, եթե դրան չխոչընդոտի 2 գործոն. Ալեքսանդր Իսկանդարյան

Մայիսի 21-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի և Եվրոպական միության միջև հնարավոր է ստորագրվի որևէ քաղաքական փաստաթուղթ, բայց դրան կարող է խանգարել երկու գործոն՝ տեխնիկապես ոչ պատրաստ լինելը և սրված հարաբերությունները Ռուսաստանի ու Եվրոպայի միջև:

Հայաստանը կարող է Ռիգայում ստորագրել փաստաթուղթ, եթե դրան չխոչընդոտի 2 գործոն. Ալեքսանդր Իսկանդարյան

Հայաստանը կարող է Ռիգայում ստորագրել փաստաթուղթ, եթե դրան չխոչընդոտի 2 գործոն. Ալեքսանդր Իսկանդարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանում փաստաթուղթ ստորագրելու որոշում ունի և ներկայումս աշխատանք է տանում դրա մշակման ուղղությամբ:

«Իհարկե հնարավոր է, որ ստորագրի, բայց դա չի նշանակում, որ դա անպայման տեղի կունենա, որովհետև այս փաստաթղթում առաջին հերթին շատ աշխատանք է պետք կատարել՝ թե՛ տեխնիկական, թե՛ քաղաքական առումով: Այդ աշխատանքը հիմա, իհարկե, արվում է, բայց այն շատ է և լուրջ մոտեցում է պահանջում»,- ասաց նա:

Ալեքսանդր Իսկանդարյանը նաև համոզմունքը հայտնեց, որ այդ փաստաթղթի դրույթները Հայաստանը ներկայումս համաձայնեցնում է ոչ միայն ԵՄ գործընկերների, այլ նաև ռուսների հետ:

«Այսինքն, նման դեպքերում միշտ խաչաձև համաձայնեցման գործընթաց է սկսվում: Ամեն դեպքում այս հարցի հետ կապված կարծես դեռևս խոչընդոտներ չկան և շատ հավանական է, որ ստորագրումը տեղի կունենա: Բայց մենք բոլորս ապրում են իրական աշխարհում, որտեղ ամեն ինչ փոփոխական է և ցանկացած պահի կարող են խոչընդոտներ առաջանալ և դժվարացնել փաստաթղթի ստորագրումը: Հիշում եք երևի, որ նման իրավիճակ առաջացավ Վիլնյուսի գագաթնաժողովին»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում ԵՄ պաշտոնյաններն ավելի հաճախ են սկսել խոսել այդ փաստաթղթի մասին, ինչո՞ւմն է շահագրգռվածությունը, քաղաքագետը պատասխանեց, թե միայն հիմա չէ, ԵՄ-ն ստեղծել է Արևելյան գործընկերության ծրագիրը, որի մեջ ընդգրկված է նաև Հայաստանը«Պետք է հաշվի առնել մի բան. Հայաստանն ընդհանրապես տնտեսական առումով մեծ հետաքրքրություն չի ներկայացնում ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ Ռուսաստանի համար: Մենք ո՛չ Ղազախստան ենք, ո՛չ Ուկրաինա, ո՛չ էլ նույնիսկ Բելառուս: Ընդհանրապես Արևելյան գործընկերության ծրագրով ԵՄ-ի հետաքրքրությունն է՝ շարունակել համագործակցությունը և հենց այստեղ է, որ համընկանում են Եվրոպայի ու Հայաստանի հետաքրքրությունները»,– ընդգծեց քաղաքագետը:

 

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ 2013թ-ի սեպտեմբերից հետո, երբ Հայաստանը որոշեց անդամակցել ԵՏՄ-ին, իր հետաքրքրությունների շրջանակը ակամա նեղացել է ԵՄ սահմաններում, սակայն բնական է, որ ցանկանում է շարունակել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում:

«Ո՛չ Հայաստանը շահագրգռվածություն ունի կորցնելու Եվրոպային և դադարեցնելու համագործակցութունը, ո՛չ Եվրոպան պահանջ ունի վերածել Հայաստանին Բելառուսի:

Համապատասխանաբար, շարունակվում է փորձերը՝ համագործակցել այն ոլորտներում, որտեղ հնարավոր է: Ի դեպ, օգնությունը, որը տրամադրվում է Հայաստանին վերջին շրջանում ավելացել է: Այսինքն՝ երկուստեք կան հետաքրքրություններ»,- ասաց նա:Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ վերջինս մտահոգություն հայտնեց ՌԴ-ի Ադրբեջանին զենք վաճառելու հարցի շուրջ, որքանով կապ ունի ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու հետ, Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց, որ մեկը մյուսին չեն հակասում, քանի որ ԵՄ-ն չի կարող ապահովել անվտանգություն:


«ԵՄ-ի անվտանգությունն ապահովում է ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն տնտեսական-քաղաքական կառույց է, համապատասխանաբար այս ոլորտների բարեփոխումների համար Հայաստանը աշխատում է Եվրոպայի հետ: Վերցնել բարեփոխումների արժեքները Ղազախստանից կամ Բելառուսից ու Ռուսաստանից, ծիծաղելի կլիներ: Սակայն էներգետիկ ու անվտանգության հարցերով Հայաստանն աշխատում է Ռուսաստանի հետ: Հիմա բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է համագործակցենք մեկի կամ մյուսի հետ, մեկը մյուսին չեն հակասում»,-ասաց նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search