Նախորդ ամսվա տարբերությամբ՝ Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով եւ զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը:
Հայաստանն առաջադիմել է. ՖԻՖԱ-ի վարկանիշ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու մրցակիցները հետեւյալ դիրքերում են. 7.Պորտուգալիա, 28.Դանիա, 44.Սեբիա, 57.Ալբանիա:
Ցանկը շարունակում է գլխավոր Գերմանիայի հավաքականը, որին հաջորդում է Արգենտինայի հավաքականը: Բելգիայի ընտրանին շրջանցել է Կոլումբիային՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, իսկ պենտակամպիոնները 5-րդ տեղում են:
ՖԻՖԱ-ի դասակարգման ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: