Artsakhpress

Հասարակական

Թուրքական բանակը մեկ ու կես միլիոն հայ է սպանել. Washington Post

Washington Post-ի մեկնաբանություն բաժնում Նյու Ջերսիի Բեթ Ամ տաճարի հոգևոր առաջնորդ ռաբի Ջեֆրի Սալկինը գրում է, որ այս ամիս լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Թուրքական բանակը մեկ ու կես միլիոն հայ է սպանել. Washington Post

 Թուրքական բանակը մեկ ու կես միլիոն հայ է սպանել. Washington Post

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։   Panorama.am-ի փոխանցմամբ՝ «այո, ցեղասպանության: Հենց այդպես է վերջերս բնութագրել Հռոմի պապը, ի հիասթափություն թուրքական կառավարության, որը ետ է կանչել Վատիկանում իր դեսպանին: 

Ավելին. Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ հայերի կոտորածը «ցեղասպանություն» անվանելը հավասարազոր է «իսլամաֆոբիայի»: Եվ հենց այս արտահայտությունն է հանդիսանում շաբաթվա՝ «իսլամաֆոբիայի մեղադրական խաղաքարտի ամենաանպատասխանատու շահարկման» մրցանակակիրը»: 

Հեղինակն այնուհետև հարց է բարձրացնում՝ ինչու հրեաները պետք է խոսեն դրա մասին. «Քանի որ հայերին նայելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե հայելու մեջ ենք նայում»:

«Ինչպես հրեաները, հայերը նույնպես մարտահրավեր էին նետում Օսմանյան հասարակության հիերարխիային: Ինչպես հրեաները, նրանք նույնպես առավել կրթված, առավել հարուստ և առավել ուրբանիզացված էին: Ինչպես «հրեական հարցն» էր հաճախ քննարկվում Գերմանիայում, այնպես է թուրքերն էին քննարկում «Հայկական հարցը»: Թուրքական բանակը մեկ ու կես միլիոն հայ է սպանել: Երբեմն, թուրք զինվորները բռնի իսլամացնում էին հայ մանուկներին և երիտասարդ կանանց: Թուրքերը ուսումնասիրել էին իսպանական ինկվիզիցիայի վերաբերյալ նյութերը և վերակենդանացրել վերջինիս ժամանակ կիրառվող կտտանքի մեթոդները: Այնքան շատ հայ դիեր էին նետվել Եփրատ գետը, որ զորեղ գետը փոխել էր իր հունը»:

«Միայն 1915 թվականին The New York Times-ն հրապարակել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ 145 հոդված: Ամերիկյան հասարակությունը 100 միլիոն ԱՄՆ դոլարի դրամահավաք էր իրականացրել հայերին աջակցելու համար: Ակտիվիստները, քաղաքական գործիչները, կրոնական առաջնորդները, դիվանագետները, մտավորականները և հասարակ քաղաքացիները հանդես էին եկել միջամտության կոչերով, սակայն ոչինչ այդպես էլ տեղի չունեցավ»:

Զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի միջև՝ հեղինակը նշում է, որ հայկական աղետի բնույթը բոլորովին տարբեր էր. «Հրեաները սպանվել են Եվրոպայի տարբեր կետում, որտեղ բնակվում էին: Ի տարբերություն դրա, Հայաստանից դուրս հայերի համար առավել անվտանգ էր: Հակասեմականությունը խորը և լայն տարածում ունեցող բարոյական հիվանդություն է, սակայն աշխարհի հավաքական հոգեբանության մեջ «հակա-հայկականություն» ձևակերպում գոյություն չունի»:

Ջեֆրի Սալկինն ամփոփում է, որ «եթե հրեաները թույլ չտան, որպեսզի աշխարհը Հոլոքոսթը համեմատի այլ ցեղասպանությունների հետ, ապա դրա ազդեցությունն աշխարհում կարող է նվազել: Եվ երբ դա տեղի կունենա, հրեաները կվարակվեն բարոյական լարինգիտով՝ կորցնելով աշխարհին ճշմարտությունը հայտնելու իրենց կարողությունը»: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search