Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է հարթաքանդակի վերաբացման միջոցառում

Երեկ՝ ապրիլի 29-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի մուտքի մոտ տեղադրվել է Սզնեքի ճերմակ, մարմարե հարթաքանդակի (հեղինակ` Արցախի հանրապետության վաստակավոր քանդակագործ Ալբերտ Հարությունյան) վերաբացման հանդիսավոր միջոցառում:

Ստեփանակերտում կայացել է հարթաքանդակի վերաբացման միջոցառում

Ստեփանակերտում  կայացել  է հարթաքանդակի վերաբացման միջոցառում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ բացման խոսքում արժևորելով Գրիգոր Նարեկացու գիտական, հոգևոր ժառանգությունը, համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը մասնավորապես գնահատել է այն ելույթը, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Նորին սրբության Հռոմի պապ Ֆրանցիսկոյի կողմից Սուրրբ Պետրոս տաճարում մատուցած պատարագի ժամանակ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:

Միջոցառմանը Տեր-Մինաս քահանայի գլխավորությամբ հարթաքանդակի օրհնության կարգ է կատարվել: Այնուհետև համալսարանի դահլիճում կայացել է Գրիգոր Նարեկացուն նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:

Հատկանշական է, որ ի նշան ընթերցողների կողմից` միջնադարի հայ մեծանուն բանաստեղծի նկատմամբ ունեցած խոր սիրո և հարգանքի, յուրաքանչյուր տարի` ապրիլի 29-ին Գ.Նարեկացու հարթաքանդակի մոտ կանցկացվի պոեզիայի օր:

Արարողությանը ներկա էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, գրողներ, մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search