Ադրբեջանում հայաֆոբիան իր գագաթնակետին է հասել, Բելոռուսն ադրբեջանցիների խնդրանքով հրաժարվել է «Սուսերով պարից»
Բելոռուսի հավաքականը որոշել է հրաժարվել Արամ Խաչատրյանի երաժշտությունից
Բաքվում կայանալիք գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնության կազմակերպիչների խնդրանքով Բելոռուսի հավաքականը որոշել է հրաժարվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությունից: Ինչպես փոխանցում է «Բելնովոստին», այս մասին հայտնել է բելոռուսների գլխավոր մարզիչը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:
Մարզիչի խոսքերով` 6 ամիս Բելոռուսի հավաքականը հանդես է եկել Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» ստեղծագործության ներքո, իսկ հիմա արագ կերպով սկսում են այլ երաժշտության ներքո բեմադրել իրենց վարժությունները:
Հիշեցնենք, որ Բաքվում այս տարվա հունիսի 13-15 կկայանա Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի 30-րդ առաջնությունը: