Բելառուսում 15-ամյա աշակերտը դանակով հարձակվել է պատմության ուսուցչոհու վրա և սպանել նրան:
Բելառուսում աշակերտը դանակով սպանել է պատմության ուսուցչուհուն ու դասընկերոջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարձակման արդյունքում սպանվել է նաև դասարանցիներից մեկը, վիրավորված երկու այլ աշակերտ տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել Մինսկից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստոբցի քաղաքում: Հարձակումն իրականացրած աշակերտը փախել է դեպքի վայրից, բայց կարճ ժամանակ անց հայտնաբերվել ու ձերբակալվել է: Հանցագործության դրդապատճառները դեռ պարզ չեն: Բելառուսի քննչական կոմիտեն հետաքննում է միջադեպը, գրում է azatutyun.am լրատվական կայքը: