Artsakhpress

Մշակույթ

Արցախում անցկացվել է թթի փառատոն (լուսանկարներ)

Այսօր՝ ԼՂՀ կառավարության առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ Ամարաս վանքի հարակից տարածքում առաջին անգամ կազմակերպվել է թթի փառատոն:

Արցախում անցկացվել է թթի փառատոն (լուսանկարներ)

Արցախում անցկացվել  է   թթի փառատոն  (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ացախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ամարասի վանքում տեղի է ունեցել օրհնության արարողություն։

ԼՂՀ 7 շրջաններից կազմված տաղավարներում ներկայացվել են թթից ստացված բարիքները` թթի օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան:

Բացի դրանից, ցուցադրվել են արցախյան թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները և թթի օղու թորման մշակույթը։  

Կազմակերպվել են նաև ավանդական խաղեր, թթենիների թափ տալու մրցույթներ, հյուրասիրություն և այլ ժամանցային միջոցառումներ:Փառատոնի ընթացքում հնչել են հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն:

Փառատոնի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ տեղի է ունեցել թթի օրհնության արարողություն։


Միջոցառման մասնակիցները ծանոթացել են արցախցի տաղանդավոր նկարիչների, վարպետների, կավագործների աշխատանքներին, ինչպես նաև փառատոնում ներկայացվել են նաև մետաքսագործությունը և մետաքսի մշակման արվեստը:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից:

Նշենք, որ թութը և դրանից ստացված բարիքները մեծ նշանակություն ունեն արցախցիների համար. դրա վկայությունը հենց թթենիների բազմաթիվ այգիների առկայությունն է ամբողջ Արցախում: Փառատոնի կազմակերպման առաջնահերթ նպատակներից են` տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման խթանումը, տեղական արտադրության զարգացումը, արցախյան խոհանոցի հանրահռչակումը, ինչպես նաև համայնքների մշակութային կյանքի աշխուժացումը

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search