Քաշաթաղի շրջանի սահմանապահ ջոկատի կազմավորման 20-ամյակի առթիվ նախօրեին ՊԲ N զորամասում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որտեղ ջոկատին հանձնվեց Մարտական դրոշ:
Քաշաթաղի շրջանի սահմանապահ ջոկատին կազմավորման 20-ամյակի առթիվ հանձնվել է Մարտական դրոշ (լուսանկարներ)
Քաշաթաղի շրջանի սահմանապահ ջոկատի կազմավորման 20-ամյակի առթիվ նախօրեին ՊԲ N զորամասում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որտեղ ջոկատին հանձնվեց Մարտական դրոշ:
«Արցախպրես»-ի թղթակցի (Զոհրաբ Ըռքոյան) հաղորդմամբ, շնորհավորանքի խոսքով հանդես եկան հանդիսավոր միջոցառմանը ներկա ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ինչպես նաև ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար, ջոկատի հիմնադիրներից, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովն, այլ պաշտոնատար անձիք:
Օրվա առթիվ ջոկատի մի խումբ սպաներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու թանկարժեք նվերներով:
Իր հերթին ջոկատի հրամանատար Արմեն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Մարտական դրոշ ստանալու համար՝ նշելով, որ ջոկատն այսուհետ ևս պատվով կկատարի իր վրա դրած պարտավորությունը:
Այնուհետև զինվորականների կողմից եղան ցուցադրական ելույթներ: