Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յոու Մին եւ խմբի անդամները հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ Ճապոնիայում ու Հարավային Կորեայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Կորեացի խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության հուշակոթողին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կորեացի խորհրդարանականները Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտել լուսանկարներն ու ցուցանմուշները։
Նրանք նաեւ գրառում են կատարել հուշամատյանում։