ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը փոքր առավելություն ունի Հարավային Կորեայի ընդդիմության նախկին առաջնորդ Մուն Չժե Ինայի նկատմամբ՝ համաձայն հասարակական կարծիքի հարցման, որն անցկացվել է այդ երկրում նախագահական արտահերթ ընտրությունների նախաշեմին։
Պան Գի Մունն առաջինն է Կորեայի նախագահի պաշտոնին հավակնողների վարկանիշում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է RealMeter գործակալությունը։
Պան Գի Մունի ժողովրդականությունը մեկ շաբաթում աճել է 2.8 տոկոսով՝ հասնելով 23.3 տոկոսի։ Նրա լիազորությունները համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնում ավարտվում են դեկտեմբերի 31-ին։
Մուն Չժե Ինային Հարավային Կորեայում աջակցում է երկրի քաղաքացիների 23.1 տոկոսը, ինչը 0.6 տոկոսով քիչ է նախորդ վարկանիշի արդյունքներից։ Դեմոկրատական կուսակցության ներկայիս առաջնորդ Լի Չժե Մյոնին աջակցում է 12.3 տոկոսը (2,6 տոկոս նվազում), նախագահի պաշտոնի ևս մեկ հավակնորդի՝ ձեռնարկատեր և ծրագրավորող Ան Չհոլ Սուին աջակցում է հարցվածների 8.2 տոկոսը (0,1 տոկոս նվազում)։