«Եթե Նախիջեւանից Հայաստանի վրա հարձակում լինի, այդ ժամանակ ռուսներն իրանց քայլերը կանեն»:
Նախիջեւանից Հայաստանի վրա հարձակում լինելու դեպքում ռուսներն իրենց քայլերը կանեն. Յուրի Խաչատուրով
«Եթե Նախիջեւանից Հայաստանի վրա հարձակում լինի, այդ ժամանակ ռուսներն իրենց քայլերը կանեն»:
Այդ մասին հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով «Ժամանակ» թերթին: «Ժամանակի» հարցին ի պատասխան երեկ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը»:
Անդրադառնալով Նախիջեւանից Հայաստան ուղղված կրակահերթերին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ասաց, որ միայն Նախիջեւանում չեն եղել նման կրակահերթեր, եղել են նաեւ Շամշադինում, ամեն տեղ, քանի որ Հայաստանն Ադրբեջանի հետ կռվի մեջ է: Մեր հարցին՝ ՌԴ-ն ինչպե՞ս է աջակցում Հայաստանին՝ որպես ռազմական գործընկեր եւ անվտանգության երաշխավոր, նա պատասխանեց, որ օգնում է մեզ ու շատ լավ, ամեն ինչով: «Ընկերներ են ռուսները ու լավ, նորմալ ընկերներ են»։