Artsakhpress

Հասարակական

Համահայկական խաղերի մասնակիցները եղան Շուշիում. նրանց սիրտը հավերժ կապվեց Արցախ աշխարհի հետ

Համահայկական 6-րդ ամառային խաղերը քիչ-քիչ թափ են հավաքում՝ հայրենիք ժամանած հայորդներին կապելով հայրենի հողի հետ և նրանց նոր ընկեր ձեռք բերելու հնարավորություն տալով: Համահայկական խաղերի ֆուտբոլի և վոլեյբոլի ենթախմբերի մի քանի մրցաձևեր անցկացվում են Ստեփանակերտում և Ասկերանում:

Համահայկական խաղերի մասնակիցները եղան Շուշիում. նրանց սիրտը հավերժ կապվեց Արցախ աշխարհի հետ

Համահայկական խաղերի մասնակիցները եղան Շուշիում. նրանց սիրտը հավերժ կապվեց Արցախ աշխարհի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մրցումներից զատ, Արցախ ժամանած մարզիկները ծանոթացան են նաև մայրաքաղաք Ստեփանակերտին և հայոց բերդաքաղաք Շուշիին: Համահայական խաղերի Սպահանի թիմն այցելեց Շուշի, եղավ Ղազանչեցոց եկեղեցում:

Սպահանի ֆուտբոլի թիմի կազմում և Հայոց պատմության անթերի իմացությամբ, արցախյան ազատամարտի պատմության հետաքրքրաշարժ մանրամասների իմացությամբ առանձնացավ Արմո Մինասյանը, ով 5 տարվա դադարից հետո կրկին եկել է հայրենիք: Ստեփանակերտից Շուշի երկար չէ, բայց եթե այն անցնում է հաճելի ընկերակցությամբ, թվում է վարկյաններ: Հայոց բերդաքաղաք բարձրանալու ամբողջ ճանապարհին Արմոն մեկ րոպե անգամ չդադարեց հայրենասիրական երգեր երգելուց և անընդմեջ կրկնում էր, որ պետք է 5 որդի ունենա՝ շեշտելով, որ «աղջիկը զինվոր չի դառնա»:

Արմոյի հետ մեր զրույցը ծավալվեց խորհրդանշական մի վայրում՝ Ստեփանակերտի մուտքի մոտ տեղադրված «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ (Տատիկի պապիկի արձանը):

«Չկա մի հայ, որ, իմանալով Հայոց պատմությունը, հայրենասեր չլինի»

«Ծնվել և մեծացել եմ շատ հայրենասեր մի ընտանիքում, բայց միշտ էլ հայրենիքիս կարոտն եմ զգացել: Կարդալով ֆիդայինների հուշերը և լսելով նրանց մասին` ավելի հասու և իրական թվաց Հայաստանը: Այն գրքերի էջերում թաքված մտածումներս կրկին վերադարձել են ինձ մոտ, քանի որ կրկին Արցախ աշխարհում եմ: Ամեն անգամ տեսնելով Շուշին, Ստեփանակերտը` ազատ և ազատագրված, հպարտանում եմ իմ հայ լինելով: Ինչպես ասում է «Լիսբոն 5»-ի տղաներից Սիմոնը՝ «Ես հայ ծնվել եմ և հայ պիտի մեռնեմ, քանի որ հայ ազգի զինվոր եմ»», մեծ հիացմունքով, մեծ հավատով և հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեծ վստահությամբ ասաց Արմոն:

«Այս տարի, քանի որ 2015 թվականն է և սա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է, կարևորն այն է, որ ամբողջ աշխարհի հայերս հավաքվենք և մեր պահանջատիրության հարցը բարձրացնենք: Մենք ճանաչման փուլից անցել ենք պահանջատիրության փուլին: Մենք մեր հողերի վերադարձն են ուզում, մեր կորուստների վերադարձն ենք ուզում: Մեզ համար այժմ ճանաչումը չէ խնդիր՝ մենք ունենք մեկ նպատակ պահանջատիրություն: Մենք անկախ Հայաստան ունենք և մեզ չպետք է իրենց կարծիքը թելադրեն: Ունենք այնպիսի ժողովուրդ, որ պատրաստ է իր կյանքն էլ տալ ազգի համար»,-ասաց սպահանահայը:

«Կարոտն է, որ մեզ կապում է մեր երկրին, հենց դրա պատճառով է, որ մենք շատ ավելի ակնառու կերպով ենք սիրում մեր հայրենիքը, քան մյուսներն են: Երբ դու միայն գրքերում ես կարդում և նկարներով ես տեսել Հայաստանը, երբ չես տեսել քո հայրենիքը, ամեն ինչ անում ես այնտեղ հասնելու համար: Վստահաբար մի օր ինձ էլ կտեսնեք այս հողերի վրա ապրելիս, բայց երբ ամուսնանամ: Մենք պետք է արժանի լինենք մեր նախնիների հիշատակին, ինչպես Մոնթեի, այնպես էլ մյուս հերոսների: Ինչ գնով էլ լինի, պետք է շարունակենք նախնիների սկսած գործը, եթե շարունակելու համար հարկ լինի նորից զենք վերցնել կամ գերազանց կրթություն ստանալով: Գուցե հիմա դարն է փոխվել, բայց գաղափարը նույնն է, պետք է շարունակենք նրանց գործը, թեկուզ դրան հասնենք այլ կերպ: Կուզեի, որ իմ զավակները ևս ինձ պես կապված լինեն հայրենիքի հետ: Չկա մի հայ, որ, իմանալով հայոց պատմությունը, հայրենասեր չէ:

Եթե մի օր տեսնեի մեր հերոսներին՝ Մոնթեին կամ Բեկորին, պիտի հարցնեի, թե ինչպես են ամեն անգամ գնացել մարտադաշտ: Կցանկանայի տեսնել և զգալ, թե ինչպես են միմյանց հետ խոսում կամ գնում պաերազմի դաշտ: Կուզեի կանգնած լինել Շուշիում երբ այն ազատագրվեց»,-նշում է Արմոն:

Ցավոք, Սպահանի ֆուտբոլի թիմի համար Համահայկական խաղերն ավարտված են, քանի որ իր ենթախմբում երկու պարտությունից հետո նրանք վերջին տեղում են: Բայց Արմոն և նրա ընկերները, Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելով, կապում են ոչ միայն Սփյուռքը հայրենիքին, այլ մի աննկատ թելով` իրենց սիրտը Արցախ աշխարհի և մայր հայրենիքի հետ: Ժամանակի և տարածության մեջ Արմոյի և նրա ընկերների գիտելիքները «կծառայեն հայրենիքի լուսավոր ապագայի և նոր սերնդի ճիշտ դաստիարակմանը»:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search