Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 5 աստիճան եւ գտնվում է 83-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո խաղ չանցկացրած Հայաստանի թիմի միավորների քանակը հասել է 394-ի:
Հայաստանի հավաքականն առաջադիմել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լավագույն եռյակում փոփոխություններ չկան: Արգենտինան առաջատարն է, Բելգիան երկրորդ տեղում է, իսկ աշխարհի չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից սերբերը 66-րդն են, իսկ դանիացիները 22-րդը: Պորտուգալիայի հավաքականը պահպանել են 6-րդ տեղը, իսկ ալբանացիները նահանջել են 25-րդ տեղ:
Լավագույն տասնյակում են նաեւ Կոլումբիան, Բրազիլիան, Ռումինիան, Չիլին, Ուելսը եւ Անգլիան, իսկ իսպանացիները 11-րդ տեղում են: