Artsakhpress

Ռազմական

Արցախից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ (լուսանկարներ)

Այսօր վաղ առավոտյան, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Արցախից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ (լուսանկարներ)

Արցախից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակիցն այդ կապակցությամբ մեկնելուց առաջ զրուցել է ազատամարտիկների հետ՝ նրանց տրամադրվածության և նպատակների մասին, որը ներկայացնում ենք ստորև.  

Սամվել Աղաջանյան, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ


- Մենք պատրաստ ենք «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսի ներքո ծառայելու մեր հայրենիքի բոլոր հատվածներում:Մեկնում ենք մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ: Մեր նպատակն է մեկ անգամ ևս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել և հասկացնել, որ այլևս հրաժարվի նման ոտնձգություններից: Ավելին՝ Արցախի ազատամարտիկները միշտ պատրաստ են մեկնել նաև Արևմտյան Հայաստան՝ ազատագրելու մեր հայրենիքի մյուս հատվածները ևս: Ասկերանի տարածքային միավորման անդամներից շատերն են ցանկություն հայտնել սահմանագիծ մեկնելու, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով այս անգամ ավելի քիչ ազատամարտիկներ են ընդգրկվել Ասկերանից:

Էդիկ Խաչատրյան, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար


- Մեկնում ենք մեծ ոգևորությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպանել հայրենիքի սահմաններն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք ու սահման և պատրաստ ենք ցանկացած պահի դիմագրավելու թշնամու բոլոր ոտնձգություններն ու դաս տալու նրան: Սահմանագիծ մեկնելու և մեր զինվորների կողքին կանգնելու մեր հերթական առաքելության նպատակը մեկ անգամ ևս ցույց տալն է, որ հայ ազգը պատրաստ է ցանկացած պահի միասնական գործելու, ինչը մեր հաղթանակի գրավականն է:

Հարութ Մնացականյան, ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ


- Մենք տրամադրված ենք մարտական, և երիտասարդական խմբում կամավոր ընդգրկված 7 տղաները կազմ ու պատրաստ են փորձառու ազատամարտիկների կողքին իրականացնելու ցանկացած մարտական առաջադրանք: Նաև ոգևորված ենք, քանի որ կրկին մեր հայրենիքի սահմանին ենք կանգնելու: Այս այցելությունը սահմանագիծ խորհրդանշական բնույթ է կրում, քանզի սահմանին կանգնած մեր զինվորներն անթերի ու վստահ են իրականացնում իրենց առաքելությունը: Մեր նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալու մեր միասնությունն և այն կամքը, որ պատրաստ ենք կանգնելու բոլորիս հայրենիքի սահմանի ցանկացած հատվածի պաշտպանության դիրքերում:

Հրաչիկ Նասիբյան, ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային 5-րդ միավորման նախագահ


-Հաճախ ենք մասնակցություն ունենում ռազմահայրենասիրական տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը՝ լինի դա Արիության դաս, այցելություն սահմանագիծ: Կարծում եմ, որ սահմանը բոլորիս տունն է: Մարտական տրամադրվածությամբ էլ մեկնում ենք հայրենիքի սահման՝ մեր ներդրումն ունենալու նրա պաշտպանության գործում: Մենք չենք հարձակվում և չենք ուզում պատերազմել, բայց որտեղից մեզ վրա կրակեցին, այնտեղ նրանց կոչնչացնենք:



     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Ստեփանակերտում Կոմիտասի ծննդյան 153-ամյակին նվիրված երեկո է կազմակերպվել

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Search