Նման վարքագիծը անթույլատրելի է և դատապարտելի: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նման վարքագիծը պետք է արժանանա հասցեական քննադատության միջազգային հանրության կողմից:
Բանակցությունները փակուղի տանելու Ադրբեջանի բոլոր ջանքերը ենթակա են դատապարտման. ՀՀ ԱԺ փոխնախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում Հանրապետության Նախագահը նշել է. «Ադրբեջանական կողմի` իրավիճակը սրելու փորձերը միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքի բացակայության պայմաններում հղի են ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով»: Բանակցությունները փակուղի տանելու Ադրբեջանի բոլոր ջանքերը ենթակա են դատապարտման: ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ»,- ընդգծեԼ է Շարմազանովը:
Նա շեշտել է, որ մինչ Ադրբեջանի իշխանություններն ապակայունացման փորձեր են կատարում, Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինքն է իր ճակատագրի դարբինը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ասվածի վառ ապացույցն է համարում Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնք վերահաստատեցին Արցախի ինքնիշխան և ժողովրդավարական լինելու փաստը: