Նախօրեին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն աշխատանքային այցով եղել է Հադրութի շրջանի Արաքսավանի տարածք:
ԼՂՀ գյուղնախարարն այցելել է Արաքսավան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ գյուղնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` այցի նպատակը բամբակի մշակության համար նախատեսված տարածքների ուսումնասիրությունն ու դրանց ոռոգման հետ կապված խնդիրների քննարկումն էր: Նախարարին ուղեկցող համապատասխան մասնագետները տեղում ուսումնասիրել են տարածքը, ինչպես նաև ոռոգման ջրով ապահովելու հնարավորություններն ու տարբերակները: