Artsakhpress

Հասարակական

Արցախում նոր համայնք է ստեղծվել` Արաքսավան

Այսօր տեղի ունեցած ԼՂՀ Ազգային ժողովի ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի քննարկվել է նաև «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է գործող օրենքում Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղական համայնքի կազմում նոր բնակավայրի՝ Արաքսավան գյուղի ամրագրմանը։

Արցախում նոր համայնք է ստեղծվել` Արաքսավան

Արցախում նոր համայնք է ստեղծվել`  Արաքսավան

Այսօր տեղի ունեցած ԼՂՀ Ազգային ժողովի ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի քննարկվել է նաև «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է գործող օրենքում Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղական համայնքի կազմում նոր բնակավայրի՝ Արաքսավան գյուղի ամրագրմանը։

Դրական էր գլխադասային հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանի եզրակացությունն, ով իր խոսքում նշեց, որ վերջերս մի խումբ պատգամավորների հետ այցելել են նոր համայնք և անձամբ ծանոթացել կատարված աշխատանքներին: «Առիթից օգտվելով ուզում եմ կոչ անել կառավարությանը ընդլայնելու ներդրվող միջոցների ծավալները մեր երկրի այդ հատվածում, քանի որ այն իսկապես ռազմավարական նշանակություն ունի»,-ասաց Գ. Պետրոսյանը:

Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, կառավարության լիազորմամբ նիստում քննարկվել են նաև մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցեր: Մասնավորապես, ներկայացնելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Սամվել Ավանեսյանը հաղորդեց, որ օրինագծով առաջարկվում է հստակեցնել մի շարք իրավական հարաբերություններ՝  քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բնականոն աճի սահմանման հիմքը և պարգևատրման կարգը, նրանց տրվող դրամական օգնության դեպքերն ու պայմանները, օրենքում օգտագործվող որոշ հիմնական հասկացություններ և այլն։

Դրական էր  գլխադասային՝ սոցիալական և առողջապահության  հարցերի  մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արամ Գրիգորյան) եզրակացությունը։ Առարկություններ չհարուցելով՝ օրենքն ընդունվեց։ 

«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը նիստում քննության առնվեցին օրենսդրական փաթեթի տեսքով։ Համապատասխան հիմնավորումներով ներկայացնելով այն, առողջապահության նախարար  Զոյա Լազարյանը հաղորդեց, որ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում գործածվող հասկացություններն այդպիսով համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին, ինչից էլ բխում են փաթեթի մյուս օրինագծերում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները։  

Նկատի առնելով, որ խնդրո առարկա հարցն առանձին բաղկացուցիչներով առնչվում է նաև բժշկական կրթական հաստատությունների, նպատակահարմար գտնվեց լսել նաև այդ նպատակով նիստին հրավիրված կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի տեսակետը։ Այն դրական էր, ուստի գլխադասային՝ սոցիալական և առողջապահության  հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկեց օրինագծերն ընդունել վերջնական օրենքների տեսքով։  Խորհրդարանը կողմ քվեարկեց առաջարկությանը։

Ավարտելով օրենսդրական բնույթի հարցերի քննարկումները, նիստն այնուհետև ի գիտություն լսեց նոր նստաշրջանում առաջին տարեկան հաղորդումները՝  ԼՂՀ դատախազության (գլխավոր դատախազ՝ Արշավիր Ղարամյան) և  ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի (խորհրդի նախագահ՝ Բորիս Առուշանյան) 2013թ. գործունեության մասին։ 

Ըստ օրակարգի, կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ նստաշրջանում առաջին՝ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգը։ Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերում էին հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառների ու  ոլորտների։ 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search