Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 1-ին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Յուրի Ջորկաեֆը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սեպտեմբերի 30-ին Հայաստան ժամանած Յուրի Ջորկաեֆը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ «Փյունիկ» ակումբի մարզադաշտում հոկտեմբերի 2-ին` ժամը 17:30-ին, տեղի կունենա Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը: Իսկ հոկտեմբերի 4-ին առաջին անգամ Երևանում տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն` «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածումը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում: Կիսամարաթոնը կանցկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո: