Artsakhpress

Հասարակական

Քաշաթաղը նման է պիրկ մարմնով տղամարդուն, որին եթե լավ կերակրես, կդառնա մկանուտ տղամարդ. Ալեքսան Հակոբյան

Հայաստանի իշխանությունները խնդիր էին դրել ազատագրված բնակեցվող տարածքներում 15 տարվա ընթացքում ունենալ 25 հազար մարդ, բայց ունեցանք 10 տարվա ընթացքում 12 հազար մարդ:

Քաշաթաղը նման է պիրկ մարմնով տղամարդուն, որին եթե լավ կերակրես, կդառնա մկանուտ տղամարդ. Ալեքսան Հակոբյան

Քաշաթաղը նման է պիրկ մարմնով տղամարդուն, որին եթե լավ կերակրես, կդառնա մկանուտ տղամարդ. Ալեքսան Հակոբյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներկայումս ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի «Քրիստոնյա Արեւելք» բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը, ով 1993-2004 թվականներին եղել է Քաշաթաղի ղեկավարը:

Հարցին, թե այդ տարիներին ինչ խնդիրներ էին կանգնած Քաշաթաղի առջեւ եւ ինչո՞ւ չստացվեց բնակեցնել Քաշաթաղը, Ալեքսան Հակոբյանը պատասխանեց. «Չեք պատկերացնում, թե որքան վատ եմ զգում, երբ ասում են, որ  վերաբնակեցումը չստացվեց: Իրականում այն ստացվել է: Եթե փորձենք քանակական տվյալ բերել, մենք խնդիր ունեինք 15 տարվա ընթացքում 25 հազար մարդ ունենալ այն տարածքներում, որոնք բնակեցնում էինք: Մենք ունեցանք 10 տարվա ընթացքում 12 հազար մարդ: Հիմա դա շատ է, թե քիչ: Այդ 12 հազարը պետք է հաշվել մեկից, երկուսից, հետո 100-ից, 500-ից, հետո առաջին հազարից եւ այլն:  Դա մարդիկ են, լուրջ ռեսուրսներ են, որոնք ծախսվում են: Թող անհամեստ չհնչի, բայց մենք դա անում էինք կատարյալին մոտ»:

Նրա խոսքով, շատ բան գաղտնի էր արվում: «Մենք վերաբնակեցումը գաղտնի էինք անում, չէինք թմբկահարում, քանի որ կային միջազգային իրավունքի խնդիրներ, քաղաքական խնդիրներ: Այսօր էլ դրանք կան, որոնք պետք է լուծենք, օրինակ, թե ինչպես ենք մենք, ի վերջո, պատկերացնում ազատագրված տարածքների խնդիրը եւ ինչպես ենք այն վերջնական կետի հասցնելու: Մենք առայժմ գնում ենք դիվանագիտական մակարդակում քայլեր անելու ճանապարհով, ինչն իհարկե քիչ չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ 1990-ականների մեր լավ քայլերից մեկը հենց վերաբնակեցնումն էր:

«Մեր անկախության պտուղն էր դա: Պատերազմը դեռ չավարտված սկսեցինք վերաբնակեցումը, պաշտոնական որոշումները կայացվել են 1993-ի աշնանը: Քաշաթաղի ծնունդը, որպես Արցախի 6-րդ շրջան, հաշվում ենք 1993-ի դեկտեմբերի 2-ով, մինչդեռ պատերազմն ավարտվել է 1994-ի մայիսին, բայց մենք արդեն վերաբնակեցումն սկսել էինք: Դա մեր հաջող գործերից մեկն էր, շատ ճիշտ կազմակերպված, դրա համար էլ հասարակության կողմից աջակցություն ստացավ»,-ընդգծեց Հակոբյանը:

Քաշաթաղի նախկին ղեկավարը ցավով արձանագրեց, որ 2000-ական թվականներին, վերաբնակեցման գործընթացում ինչ-որ չափով  կանգ տեղի ունեցավ, իսկ 2004-ից նկատվեց հետընթաց:

«Այդ թվականին մի վատ որոշում կայացվեց մի մարդու կողմից, որի անունը չեմ ուզում տալ, որը  հայր Ալիեւի հետ հաջողացրել էր թուղթ ստորագրել, որտեղ նշվում է, թե ինչ են անելու վերջնական խաղաղության հասնելու համար: Դա այսօրվա մադրիդյան սկզբունքների նախնական վիճակն էր: Այդ փաստաթղթում մի քանի կետեր էին, որտեղ կային լավ կետեր եւ վատ կետեր: Վատ կետերից երկուսը վերաբերում էին վերաբնակեցմանը: Այդ կետերում նշվում է՝ դադարեցնել աջակցությունը վերաբնակիչներին, դադարեցնել  սեփականաշնորհման գործընթացները՝ կոմունիկացիաների, հասարակական, կրթական կառույցների, դպրոցներ ու ճանապարհներ չսարքել եւ այլն: Դրա արդյունքում ժողովուրդը Քաշաթաղում, իհարկե, պակասեց: Հետո մարդիկ տեսան, որ վտանգը մահացու չէ: Վերաբնակեցումը դադարեցվեց որպես այդպիսին, բայց ժողովրդին «չմորթեցին»  եւ ժողովուրդը վերադարձավ: Մենք այսօր ունենք այդ պակասած մակարդակից ավելի  բարձր մակարդակ: Դեռ 12 հազարի չենք հասել, բայց դրան մոտ թիվ ունենք Քաշաթաղի շրջանում»,-ասաց նա:

Ալեքսան Հակոբյանն ընդգծեց, որ վերաբնակեցման գործընթացը պետք է շարունակել: «Եվ չպետք է ասել, թե եթե վերաբնակեցումը լավ անցկացվեր, ավելի լավ կլիներ, կարծես թե դրա մեջ մեղադրանք կա կոնկրետ վերաբնակիչների եւ վերաբնակեցնողների նկատմամբ: Այսօր Քաշաթաղի շրջանը նման է այն պիրկ մարմնով տղամարդուն, որը գեր չէ, նիհար է,  բայց երբ նրան լավ կերակրես, նա կդառնա մկանուտ տղամարդ»,- իրխոսքն ամփոփեց Ալեքսան Հակոբյանը:

Նշենք, որ Ալեքսան Հակոբյանի Քաշաթաղի ղեկավար եղած տարիներին վերաբնակեցվել են 106 բնակավայրեր, վերականգնվել ու բացվել են 54 դպրոցներ, Բերձոր քաղաքում կառուցվել է Սբ. Համբարձման եկեղեցին, Աղավնո գյուղում՝ Սրբոց նահատակացը, վերականգնվել է Ծիծեռնավանքը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search