Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, ով ներկայում բնակվում է ԱՄՆ-ում` որպես վտարանդի, Իրաքում եւ Սիրիայում ընթացող շիա-սունի դիմակայությունից ելնելով` անդրադարձ է կատարել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի միջեւ հակամարտությանը:
Թուրքիայի վարչապետը բավականությամբ է մասնակցում շիաների կոտորածներին. Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ
Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, ով ներկայում բնակվում է ԱՄՆ-ում` որպես վտարանդի, Իրաքում եւ Սիրիայում ընթացող շիա-սունի դիմակայությունից ելնելով` անդրադարձ է կատարել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի միջեւ հակամարտությանը:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով qafqazinfo.az լրատվական կայքը, Գուլիեւը հայտարարել է. «Էրդողանը ոչ միայն ատում է Շահ Իսմայիլին, եւ նույնիսկ բավականությամբ է մասնակցում շիաների կոտորածներին»:
Ռասուլ Գուլիեւը հանդես է եկել եւս մեկ ուշագրավ հայտարարությամբ: Նա ասել է, որ Շահ Իսմայիլ Խաթային, ում համարում են «պատմական Ադրբեջանի ղեկավար», եղել է Իրանի ճանաչված շահերից:
«Խաթայիի հիմնական նպատակը շիականությունը զարգացնելու միջոցով իշխանության ուժեղացումն է եղել: Այդ պատճառով էլ աշխարհում բնակվող 1.4 մլրդ մահմեդականներից 1,1 միլիարդը դեմ է շիականության գաղափարին, այլ խոսքով` Շահ Իսմայիլ Խաթայիին: Նրանից 200 տարի հետո Իրանի ծագումով թյուրք Նադիր շահը փորձել է շիաների եւ սունիների միջեւ կամուրջ ստեղծել, հեռանալ արմատականությունից, սակայն, ահաբեկչության զոհ է դարձել եւ չի կարողացել կյանքի կոչել իր գաղափարը: Պատմությունը հնարավոր չէ փոխել», -ասել է Գուլիեւը: