ՌԴ ԱԻՆ-ը Տուլայի մոտ «Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վթարից հետո թեժ գիծ է բացել։
Տուլայի մոտ «Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վթարից հետո ՌԴ ԱԻՆ-ը թեժ գիծ է բացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի գլխավոր վարչության կայքում։ Մոսկվա-Երեւան ավտոբուսը երեքշաբթի գիշերը կողաշրջվել էր Տուլայի մարզի Մ4 «Դոն» մայրուղու վրա։ Կա 8 զոհ, 36 վիրավոր։
«ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում հեռախոսային թեժ գիծ է բացվել՝ 8(4872)21-16-09»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վթարից չտուժած քաղաքացիներին տեղափոխել են Ուզլովայա քաղաքի ժամանակավոր տեղակայման կետ։