Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում նախարար Վիգեն Սարգսյանը հավաստագրեր հանձնեց նախարարությունում ՀՀ ՊՆ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից կազմակերպված դասընթացին մասնակցած լրագրողներին:
ՊՆ-ում գործելու է թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով. Վիգեն Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախարարը նշեց, որ ժողովրդավարությունը ամենաթողություն չէ, այլ պատասխանատվության ինստիտուտ է և պահանջում է հետևողական, շարունակական աշխատանք: Նրա խոսքով՝ համակարգված աշխատանքը տալիս է մեծ արդյունք և կարևոր է քաղհասարակության դերը բանակի վերահսկողության առումով։ Նախարարը նշեց, որ հատկապես այդ համատեքստում քաղհասարակության լավագույն վերահսկողը համարում է զինծառայողների ընտանիքներին: «Մեր նպատակներից մեկն է ամրապնդել կապը ընտանիքի և զինծառայությունն իրականացնող ծառայողի միջև»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հավելեց նա:
Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ այսօրվանից գործում է թեժ գիծ 1-28 հեռախոսահամարով և թիվը կապված է Հունվարի 28-ի՝ բանակի օրվա հետ: Թեժ գիծը գործելու է առավոտյան ժամը 09.00-18.00-ն, և քաղաքացիները կարող են դիմել զինվորական ծառայության վերաբերյալ բոլոր հարցերով: «Աշխատելու ենք պարզ կանխատեսելի մեխանիզմներով և փորձելու ենք գտնել լուծումներ: Առաջին օրերին թեժ գիծը կարող է չափից ավելի թեժ լինել, սակայն անհրաժեշտության դեպքում օպերատորների քանակը կարող ենք ավելացնել»,- ասաց նա և նշեց, որ աշխատանքային ժամից դուրս զանգահարելու դեպքում քաղաքացիները կարող են թողնել հաղորդագրություն, կոնտակտային տվյալներ, որպեսզի օպերատորները հետ զանգեն: