Անվանի ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին չեղարկել է իր` Ֆրանսիայի Մոնտինի լե Բրետոնե քաղաքում նոյեմբերի 14-ին կայանալիք համերգը:
Պատրիկ Ֆիորին չեղարկել է Մոնտինի լե Բրետոնեում կանալիք համերգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին երգիչը գրառում է կատարել իր ֆեսյբուքյան էջում:
«Հաշվի առնելով վերջին դեպքերը և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը` Մոնտինի լե Բրետոնեի այսօրվա համերգը չեղարկվել է»,-նշել է նա:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով զոհվել է, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների, 127 մարդ, տուժել է ավելի քան 250 մարդ, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից հետո նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել: