Հունաստանը կաջակցի Թուրքիային վերջինիս ԵՄ անդամակցության հարցում:
Հունաստանը կաջակցի Թուրքիային ԵՄ անդամակցության հարցում. Ալեքսիս Ցիպրաս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին Անկարայում այսօր հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Վերջինս պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել նախօրեին երկրի ղեկավարության հետ երկկողմ հարաբերություններն ու միգրացիոն խնդիրը քննարկելու համար: Այցի ծրագրում նախատեսված են բանակցություններ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ:
«Համագործակցությունը Հունաստանի և Թուրքիայի միջև կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Եվրոպայում», - ընդգծել է Ցիպրասը: