ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում նոյեմբերի 20-ի երեկոյան տեղի կունենա ծանրամարտի աշխարհի առաջնության բացման արարողությունը։ Օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 11 մասնակից:
ԱԱ-2015. Հայ ծանրորդների մասնակցության ժամանակացույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջինը պայքարի մեջ կմտնի Աննա Գովելյանը (53 կգ)` նոյեմբերի 22-23, ժամը 01:00-ին:
Նոյեմբերի 23-24 ժամը 01:00-ին մրցահարթակ դուրս կգա Իզաբելլա Յայլյանը (58 կգ), իսկ ժամը 03:30-ին՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ):
Նոյեմբերի 24-25-ին ժամը 03:30-ին մրցելույթ կունենան 77 կգ Անդրանիկ Կարապետյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը:
Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին:
Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):
Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ), հաղորդում է ՀԱՕԿ կայքը: