Բրիտանական The Daily Mail պարբերականը հայտնում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով օրեր առաջ 2-րդ անգամ է մայրացել, պատրաստվում է որդուն անվանակոչել իր հոր` հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի պատվին:
Քիմ Քարդաշյանը մտադիր է որդուն հոր պատվին անվանակոչել. The Daily Mail
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուրը մանրամասնում է, որ նորածնի անվան վերաբերյալ նույնպիսի տեղեկություն ունի նաև ամերիկյան People ամսագիրը։ Այնուհանդերձ, զույգը դեռևս պաշտոնապես չի հաստատել տղային Ռոբերտ անվանելու որոշումը:
Նշվում է, որ բնական ճանապարհով ծննդաբերած Քարդաշյանն ու իր փոքրիկն իրենց լավ են զգում և հիվանդասենյակում ընդունում են բազում շնորհավորանքներ, նվերներ ու ծաղկեփնջեր: Երջանիկ մայրիկին արդեն այցելել են նրա մայրը` 60-ամյա Քրիս Ջեները, քույրերը` Քլոե և Քորթնի Քարդաշյանները:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, 2013թ. ունեցել են իրենց առաջնեկին` Նորթ անունով դստերը։