Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է ինտենսիվորենխախտվել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ադրբեջանցիները գիշերն Արցախի ուղղությամբ կրակել են TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դեկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (137 արկ), 82 (209 արկ), 120 (52 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (93 արկ), ՌՊԳ-7 (11 արկ) տիպի նռնականետերից, ինչպես նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից (42 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն՝ իրենց պատժիչ գործողություններով ճնշելով հակառակորդինախահարձակ ակտիվությունը: