Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հրահանգել է դատի տալ Ուկրաինային՝ չվճարված 3 մլրդ ԱՄՆ դոլար պարտքի պատճառով:
Պուտինը հրահանգել է դատի տալ Ուկրաինային՝ պարտքերի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանյան Life News-ի փոխանցմամբ` Պուտինի կողմից այդ հանձնարարությունը տրվել է կառավարության անդամների հետ խորհրդակցությանը:
Պուտինը Ռուսաստանի ֆիննախ Անտոն Սիլուանովին ասել է, որ եթե Ուկրաինան չվճարի գազի մատակարարման համար իր պարտքը Ռուսաստանին, ապա պետք է այդ երկրին դատի տալ: