Artsakhpress

Սփյուռք

Լեւոն Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել է դատարանի մեղադրանքը

Հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել է մեղադրանքը եւ այժմ պաշտպանվող կողմը սպասում է դատարանի որոշմանը:

Լեւոն Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել է դատարանի մեղադրանքը

Լեւոն Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել է դատարանի մեղադրանքը

Հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել է մեղադրանքը եւ այժմ պաշտպանվող կողմը սպասում է դատարանի որոշմանը: Լեւոն Հայրապետյանն էլ քննիչի հետ զրույցում չի ընդունել այն մեղադրանքները, որ վերագրել են իրեն: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Լեւոն Հայրապետյանի ընկեր և վստահված անձ Մացակ Փոլադյանը:

Նրա խոսքով, թե բողոքարկման հարցով դատարանի որոշումը երբ կլինի` պարզ չէ. Ռուսաստանում չկա հստակ ժամկետ, թե բողոքարկման պատասխանը երբ կարող են տալ: «Ասում են` կարող է մեկ շաբաթից կամ տասն օրից: Հստակ ժամկետ չկա, ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ 48 ժամվա ընթացքում են տալիս: Մենք չենք ընդունում եւ Լեւոն Հայրապետյանն էլ չի ընդունում իր մեղքը: Սա «սարքած» գործ է, հաշվեհարդար եւ Հայրապետյանը մեղադրանքների հետ ոչ մի առնչություն չունի»,- ընդգծեց Փոլադյանը:

Նրա գնահատմամբ`պատմությունը շատ խառն է, խճճված եւ ոչ մի խոսք չի համապատասխանում իրականությանը: «Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ նրան ձերբակալել են Մոնակոյից վերադառնալուց, մինչդեռ Լեւոնը Երեւանից է վերադարձել Մոսկվա: Եթե Ռուսաստանի իրավապահ մարմիններն, իրոք, փնտրում էին Լեւոնին, ապա ինչո՞ւ նրան չեն ձերբակալել, երբ դեպքից 2 շաբաթ առաջ նա Մոսկվայից մեկնել էր Նիցցա` ինձ մոտ: Եթե սա հաշվեհարդար չէ եւ Լեւոն Հայրապետյանն, իրոք, օրենք էր խախտել, երկրից դուրս գալուց պետք է ձերբակալեին, այլ ոչ թե ներս մտնելուց: Սովորաբար, այդպես են անում»,- նկատեց Մացակ Փոլադյանը` հավելելով, որ ձերբակալությունից հետո խոսել է Հայրապետյանի ռուս ընկերների հետ. նրանք նույնպես համակարծիք են, որ կատարվածը սովորական հաշվեհարդար է:

 «Նրա ընկերների մեջ կան իրավապահ համակարգի ներկայացուցիչներ եւ նրանք բոլորն էլ միաբերան պնդում են, որ Լեւոնի «գլխին սարքել» են»,- ասաց Փոլադյանը` հավելելով, որ Հայրապետյանը երբեք չի խոսել, որ Մոսկվայում խնդիրներ ունի եւ որ իրեն կարող են ձերբակալել: «Թե ում էր ձեռնտու Հայրապետյանի ձերբակալությունը» Փոլադյանը տեղյակ չէ: «Լեւոնը միշտ ասում էր, որ թշնամիներ չունի եւ իր ամբողջ կյանքի ընթացքում մարդկանց օգնել է»,- ասաց Փոլադյանը: Անդրադառնալով Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակին, Փոլադյանն ասաց, որ երկու ամիս առաջ Լոս Անջելեսում լյարդի վիրահատություն է տարել: Բացի այդ, Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբետով, ունի ճնշման տատանում, ինչի հետեւանքով վերջին շրջանում վատացել է նաեւ նրա տեսողությունը:

«Երբ ես Նրան Փարիզից ճանապարհ էի դնում Երեւան, օդանավակայանում իրեն արդեն շատ վատ էր զգում: Ես նրան առաջարկեցի, որ չմեկնի, բայց ասաց` ոչ, գնամ տեսնեմ Ստեփանակերտում ինչ կա»,- ասաց Փոլադյանը` հավելելով, որ Հայրապետյանը Ստեփանակերտ էր գալիս տեղի ռազմական ակադեմիայի շինարարության ընթացքին հետեւելու համար:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին` «Դոմոդեդովո» օդանավակայանում` Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search