Artsakhpress

Հասարակական

Ռուսաստանաբնակ բարերար Արթուր Վարժապետյանի կողմից ավտոմեքենաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել Արցախին

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, ռուսաստանաբնակ բարերար, մոսկովյան «Լուդինգ» ընկերության հիմնադիր և նախագահ, Արթուր Վարժապետյանի կողմից ընդհանու առմամբ 17 մարդատար ավտոմեքենաներ են նվիրաբերվել Արցախի մի շարք գերատեսչությունների, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների համայնքներին, Մարտակերտի շրջանի վանք գյուղի տեղամասային հիվանդանոցին և բազմազավակ ընտանիքների։

Ռուսաստանաբնակ բարերար Արթուր Վարժապետյանի կողմից ավտոմեքենաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել Արցախին

Ռուսաստանաբնակ բարերար Արթուր Վարժապետյանի կողմից ավտոմեքենաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել Արցախին

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ռուսաստանաբնակ բարերար, մոսկովյան «Լուդինգ» ընկերության հիմնադիր և նախագահ   Արթուր Վարժապետյանը ԼՂՀ հռչակման   23-րդ տարեդարձի կապակցությամբ 17 մարդատար ավտոմեքենաներ է նվիրաբերել   Արցախի Հանրապետությանը:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ  Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը,  վարչապետ Արա Հարությունյանը,    պաշտոնատար այլ անձինք, հասարակայնության ներկայացուցիչներ։

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը ԼՂՀ իշխանությունների անունից ողջույնի և  բարերարին ուղղված շնորհակալական խոսքով հանդես է եկել աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նշելով, որ այդ նշանակալի իրադարձությունը հերթական հավաստումն է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և համազգային խնդիրների շուրջ աշխարհասփյուռ հայության համախմբման, նա նշեց, որ անվանի բարերարը, սկսած 2008 թվականից, հանդես է գալիս Արցախի հանդեպ ամենամյա բարեգործական առաքելությամբ՝ իր ուրույն լուման բերելով նորանկախ հանրապետության զարգացման ու բարգավաճման գործին:

Ի լուր արարողության մասնակիցների հայտարարվեց, որ 2-ական  «ՈւԱԶ» և «Շեվրոլետ Նիվա» մակնիշների ավտոմեքենաներ են տրամադրվում ԼՂՀ Պաշտպանության բանակին, համանուն մակնիշների մեկական ավտոմեքենա՝ ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությանը,  «Ուազ» մակնիշի 2 ավտոմեքենա՝ Ոստիկանությանը, հատուկ նշանակության «ՈւԱԶ»  մակնիշի մեկական ավտոմեքենա՝ Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարությանը, Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր և Ականաբերդ համայնքներին, Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքին և  Մարտակերտի շրջանի Վանք գյուղի տեղամասային հիվանդանոցին։ «Շեվրոլետ Նիվա» մակնիշի մեկ ավտոմեքենա տրամադրվեց  ԼՂՀ ԿԱ  Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության վարչությանը, հատուկ նշակության «ՈԱԶ»  մակնիշի     մեկական ավտոմեքենա՝  Շահումյանի շրջանի  բազմազավակ բնակիչներ՝ 13 երեխայի հայր Շահեն Մարգարյանին  և  12 երեխայի հայր Միքայել Միրզոյանին։ Բարերարի հատուկ որոշմամբ մեկ «ՈւԱԶ»  մակնիշի ավտոմեքենա է հանձնվել  նաև ՊԲ  զորամասի հրամանատար, «Տանկային բիաթլոն - 2014» միջազգային առաջնությունում իր գլխավորած անձնակազմով երկրորդ մրցանակային տեղ գրաված գնդապետ Ժիրայր Պողոսյանին։ 

 Միջոցառմանը օրհնության և շնորհակալական խոսք ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Շնորհակալական խոսքով հանդես են եկել նաև  զորամասի հրամանատար Ժ. Պողոսյանը և  բազմազավակ ընտանիքների հայրերը։

Իր  հերթին  շնորհակալություն հայտնելով արցախցիներին հերոսության և տոկունության համար, բարերար Ա. Վարժապետյանը խաղաղություն մաղթեց  Արցախին՝ հավաստելով, որ նման բարեգործությունները շարունակական են լինելու։ 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search