Բազմաթիրախային МиГ-29 թեթև ֆրոնտային 4-րդ սերնդի կործանիչների խմբաքանակը և մեկ ուղևորատար Ми-8 ուղղաթիռը 2016-ին կբերվեն Հայաստանում Էրեբունի ռուսական ավիաբազա, այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:
Հայաստանում ռուսական ավիաբազան կհամալարվի նոր կործանիչներով և ուղղաթիռով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «2016թ. 2-րդ կեսին Էրեբունի ռուսական ավիաբազան, որը տեղակայված է Հայաստանում, կհամալրվի նոր բազմաթիրախային թեթև 4-րդ սերնդի МиГ-29 կործանիչներով և մեկ Ми-8 ուղղաթիռով»,- ասվում է հաղորդագրությունում:
Երևանի Էրեբունի աերոդրոմում տեղակայված ռուսական ավիաբազան ձևավորվել է 1995-ին: