ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային հավաքականների հունվարային վարկանիշային աղյուսակը:
ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 տեղով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 2 տեղով և այժմ 121-րդն է, տեղեկացնում է Armsport.am-ը:
ԱԱ-2018-ում հայկական թիմի առաջիկա մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռումինիա` 16, Լեհաստան` 35, Դանիա` 42, Մոնտենեգրո` 85, Ղազախստան` 132:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի ընտրանին, որին հաջորդում են Արգենտինան ու Իսպանիան:
Վարկանիշային աղյուսակի թարմացված կազմին կարող եք ծանոթանալ այստեղ: