Հռոմի Ֆրանցիկսոս Պապի առաջին գիրքը, որի հիմքում ընկած են իտալացի լրագրող Անդրեա Տորնիելլիի հետ զրույցները, լույս կտեսնի հունվարին:
Հռոմի Պապի առաջին գիրքը լույս կտեսնի հունվարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գիրքը անվանվելու է այսպես` «Աստծո անունն է Բարեգթություն»:
Panorama.am-ի փոխանցմամբ` հայտնի է, որ գրքի անունը Պապը առաջին կազմի վրա գրելու է իր ձեռագրով` սպիտակ ֆոնին կարմիր տառերով:
Գրքում հիմնական թեման հենց բարեգթությունն է, ինչը Պապի առաքելության համար կարևորագույն նշանակություն ունի և որի խորհրդանիշն էլ հենց ինքն է:
Գիրքը փաստորեն լույս է տեսնելու բարեգթության տարում` 2016-ին, որը հայտարարվել էր հենց Պապի կողմից: