Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերությունների սրմամբ պայմանավորված, մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում «բռնության ալիքի» բարձրացման հետ կապված՝ ընդգծելով, որ այն երբեք խաղաղության չի բերում:
Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող լարվածության պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես շատ հիասթափված եմ և մտահոգ՝ կապված Սուրբ հողում և Մերձավոր Արևելքում տիրող լարվածության հետ, որն անընդհատ մեզ հեռացնում է խաղաղության, երկխոսության և բանակցությունների ուղուց»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Գազայի հատվածում վերսկսվել են երկուշաբթի Իսրայելի պետականության 70-ամյա հոբելյանի առթիվ, որը համընկել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հետ: Իսրայելցի զինվորականները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով, վերջին տվյալների համաձայն՝ 61 պաղեստինցի է զոհվել: