Համաձայն նախորդ տարվա ցուցանիշների, Թուրքիան Գերմանիայից հետո ռուսական գազ սպառող երկրորդ պետությունն է:
Թուրքիան ռուսական գազ սպառող երկրորդ պետությունն է աշխարհում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ինտերֆաքս»-ի հաորդմամբ` այս մասին հայտարsարել է «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Միլլերը: Հրավիրված ասուլիսի ժամանակ ամփոփելով տարին` Միլլերը ներկայացրել է նաեւ գազի արտահանման ծավալները դեպի Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա եւ Մեծ Բրիտանիա:
Դեպի Թուրքիա ռուսական գազի արտահանումների վերաբերյալ Միլլերը ոչ մի մեկնաբանություն չի տվել: Սակայն «Ինտերֆաքս»-ը `հիմնվելով եվրոպական գազամատակարարող օպերատորների տվյալների վրա, գրում է, որ նախորդ տարի Թուրքիան ՌԴ-ից գնել է 27 մլրդ խորանարդ մետր գազ, որն ընդամենը մեկ տոկոսով է զիջում 2014 թվականին գնված գազի պաշարների ցուցանիշին: Թուրքական շուկան նվազեցրել է թուրքական գազի սպառումը նախորդ տարվա երրորդ եռամսյակում, սակայն 4-րդ եռամսյակում կրկին գրանցվել է սպառման աճ: Ընդհանուր առմամբ, նախորդ տարի «Գազպրոմ»-ն արտահանել է 159,4 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 8 տոկոսով ավել է 2014 թվականի ծավալներից: