Artsakhpress

Հասարակական

«ՆՈՒՌ» ծրագիրը Արցախի աշակերտներին կտրամադրի նոր համակարգիչներ

Նոր ուսումնական ռազմավարություն («ՆՈւՌ») ծրագիրը երեք ուսումնական տարվա ընթացքում տարրական դասարանցիներին (I - IV) Արցախում ընդհանուր առմամբ բաժանել է 6300 (XO –տիպի) համակարգիչներ։

«ՆՈՒՌ» ծրագիրը Արցախի աշակերտներին կտրամադրի նոր համակարգիչներ

«ՆՈՒՌ»   ծրագիրը   Արցախի     աշակերտներին  կտրամադրի   նոր   համակարգիչներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Նուռ» ծրագրի Արցախի պատասխանատու Մարգարիտա Գրիգորյանը նշել է, որ անցած տարի ծրագիրը թևակոխել է նոր փուլ՝ Ստեփանակերտի և Շուշիի դպրոցների 6-րդ դասարանցիներին տրամադրելով 900 հատ «Classmate» տիպի դյուրակիր համակարգիչներ։

«Մինչև այս ուսումնական տարվա վերջը 6-րդ դասարանի աշակերտներին կտրամադրվեն ևս 1300 հատ համակարգիչներ՝ ընգրկելով նաև շրջկենտրոնների դպրոցների աշակերտներին: Համակարգիչերի բաժանման գործընթացը սկսված է Քարվաճառի և Մարտակերտի դպրոցներից,-ասել է Մ. Գրիգորյանը և հավելել,- «ՆՈՒՌ»–ը ցանկանում է աշակերտներին ապահովել «Classmate»-ներով, որոնց օգնությամբ ի հայտ կգան ու կբացահայտվեն սովորողների թաքնված կարողությունները: Ի դեպ, համակարգիչները չափազանց էժան են, հզոր, ամուր, դիմացկուն, քիչ էներգիա օգտագործող»:

Մ. Գրիգորյանի խոսքով՝ «ՆՈւՌ»-ի նպատակը կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստումն է, որպեսզի ուսուցիչները համակարգիչներով դասարաններում կարողանան կիրառել մանկավարժական նորանոր մեթոդներ: Դյուրակիր համակարգիչները միաժամանակ պատուհան են դեպի արտաքին աշխարհ, և միջոց՝ աշակերտների միտքը զարգացնելու համար: Համակարգիչը օգնում է հետազոտելու, փոխգործակցելու և ինքնուրույն սովորելով սովորելուն:

«Intel Classmate («մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխայի») ծրագիրը նոր սերնդի ամբողջական կրթական համակարգ է, որի օգտագործման և ճիշտ կազմակերպման դեպքում հեշտանում է կրթական նյութերի ընկալումը, անհատականացում ուսուցումը, աշակերտներին սովորեցնում խմբերով աշխատել: Փաստորեն, համակարգիչների օգնությամբ նախապատրաստում ենք աշակերտներին՝ դառնալու ժամանակակից տեխնիկայի պահանջներին տիրապետող ժամանակի լիիրավ անդամ»,- մանրամասնլ է Մ. Գրիգորյանը:


  «ՆՈւՌ» ծրագրի միտքը հղացել է Էդուարդո Էռնեկյանի կողմից՝ հիմք ընդունելով «մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխայի» կարգախոսը: ՄՀՅԵ-ն կրթական ծրագիր է, որը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում և կիրառվում է աշխարհի շատ երկրներում: Ծրագիրը հայերենում կոչվեց «Նոր ուսումնական ռազմավարություն»` «ՆՈւՌ» հապավումով:

Այն 2011 թվականից Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի կողմից՝ Արցախի կառավարության և Հայ բարեգործական ընդհանուր Միության (ՀԲԸՄ) hամագործակցությամբ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search