Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնն ընտրություններում հաղթելու դեպքում բացառում Է ամերիկյան զորքերի ուղարկումը Իրաք ու Սիրիա:
Քլինթոնն ընտրություններում հաղթելու դեպքում զորք չի ուղարկի Իրաք ու Սիրիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա հաստատել Է փետրվարի 3-ի երեկոյան Նյու Հեմփշիրի նահանգում ելույթ ունենալով ընտրողների հետ հանդիպմանը, որը կազմակերպվել եւ ուղիղ եթերում հեռարձակվել Է CNN հեռուստաընկերության կողմից:
ԱՄՆ-ի նախկին «առաջին տիկինը», սենատորը եւ պետքարտուղարը հավաստիացրել Է, որ այս տարվա նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու արդյունքում Սպիտակ տուն գալու դեպքում գործելու Է «արկածախնդրության, չմտածված ռազմական առաքելությունների դեմ»:
«Ես ամերիկյան մարտական զորամասեր չեմ ուղարկի Իրաք կամ Սիրիա, այդ տարբերակը բացառված Է, դա ահավոր սխալ կլիներ»,- հայտարարել Է Քլինթոնը, որը ֆավորիտ Է համարվում դեմոկրատների ընտրարշավում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: