Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կվերածվի կրթական, մշակութային և արվեստի կենտրոնի:
Թուրքիայում պատմական հայկական եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Եկեղեցու շենքը ժամանակին օգտագործվել է որպես Թուրգութլուի քաղաքապետարանի ծառայողական շենք:
Ներկայում ակտիվորեն ընթանում են եկեղեցու վերականգնման աշխատանքները: Նշվում է, որ դրանց ավարտին այն կունենա ժամանակակից տեսք ու կդառնա տեղի բնակիչների մշակությային հանդիպումների կենտրոնը:
Այդպիսով Մանիսայի հայկական եկեղեցին կդառնա հերթականը պատմական հայկական մշակութային կոթողներից, որը տեղական իշխանությունների կողմից վերականգնելու անվան տակ կփոխի իր նշանակությունը՝ ջնջելով տեղի երբեմնի հայկական հետքը: