Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 18-ին կայցելի Ադրբեջան:
Էրդողանը փետրվարի 18-ին կայցելի Ադրբեջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահը Ադրբեջանում կմասնակցի Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին, որը տեղի կունենա Գյանջայում:
Ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Յարիխինը moskow-baku.com կայքի հետ զրույցում այդ առնչությամբ կարծիք է հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարված իրավիճակի պայմաններում Էրդողանն իր Ադրբեջան այցին նավթի էժանացման եւ մանաթի խիստ արժեզրկման հետևանքով տնտեսական ճգնաժամում հայտնված Բաքվին սիրաշահելու եւ իր կողմը քաշելու համար նախագահ Իլհամ Ալիեւին «ինչ-որ առաջարկություն կանի»:
«Էրդողանը ցանկանում է, որ Ադրբեջանն ամբողջությամբ տեղ զբաղեցնի Թուրքիայի կողքին», -ասել է նա: