Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։
Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Հանդիպման արդյունքների հիման վրա համատեղ հռչակագիր է ստորագրվել։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն ԱՊԱ գործակալությանն ասել էր, որ հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային նախագծեր, որին մասնակցում են 3 երկրները, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի զարգացումը:
Հռչակագրում ևս մեկ անգամ ընդգծվել է երկրների միջև տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ նախագծերի կարևորությունը։