Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում իր «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան МиГ-29 չորրորդ սերնդի կործանիչներով և կատարելագործված Ми-8МТ տրանսպորտային ուղղաթիռով:
Ռուսաստանը կատարելագործված կործանիչներով ուժեղացրել է Հայաստանում իր ռազմաբազան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
«Մոտ ժամանակներս 4+ սերնդի ճակատային կործանիչները և Ми-8МТ ուղղաթիռը կհավաքվեն ինժեներա-տեխնիկական կազմի կողմից և շահագործման կհանձնվեն: Միավորման օդաչուները կսկսեն թռիչքներ իրականացնել МиГ-29 կործանիչներով ընթացիկ տարվա մարտի կեսերից»,- հայտնել են մամուլի ծառայությունից։