ԵՄ Խորհուրդը որոշել է ստուգել, արդյո՞ք Եվրամիության սահմանը հատողների անուններն առկա են միության ոստիկանական կամ հակաահաբեկչական տվյալների բազաներում:
ԵՄ Խորհուրդը որոշել է ստուգումներ իրականացնել Եվրամիության սահմաններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՆԳ նախարարների մակարդակով կայացած ԵՄ Խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է Եվրամիությունում նախագահող Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության քարտուղար Կլաս Դեյկոֆը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ստուգելու են առանց բացառության բոլորին, այդ թվում՝ ԵՄ քաղաքացիներին: