Artsakhpress

Քաղաքական

Սումգայիթյան ջարդերը հետևանք էին Սովետական միության իշխանության թուլացման, որից օգտվեցին որոշ մարդիկ. դեպքերի ականատես գեներալ Տավարացյան

ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության ղեկավար, գեներալ-մայոր Գենադի Տավարացյանը Սումգայիթյան ջարդերի ականատեսն է: Նա ծնվել է Բաքվում և սովորել Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարային ուսումնարանում:

Սումգայիթյան ջարդերը հետևանք էին Սովետական միության իշխանության թուլացման, որից օգտվեցին որոշ մարդիկ. դեպքերի ականատես գեներալ Տավարացյան

Սումգայիթյան ջարդերը հետևանք էին Սովետական միության իշխանության թուլացման, որից օգտվեցին որոշ մարդիկ. դեպքերի ականատես գեներալ Տավարացյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1988թ-ի փետրվարի վերջին իրենց գումարտակն ուղարկվել է Սումգայիթ՝ քաղաքում կարգուկանոն հաստատելու համար. Tert.am-ի հետ զրույցում պատմեց գեներալ-մայորը:

«Ես այդ ժամանակ 20 տարեկան էի և սովորում էի 4-րդ կուրսում, մեզ և 3-րդ կուրսեցիներին միասին ուղարկեցին Սումգայիթ: Մինչև մեկնելը գաղափար չունեինք, թե այնտեղ ինչ է կատարվում, բայց երբ իմացանք շատ զարմացանք, քանի որ դա մեզ համար արտասովոր երևույթ էր. մենք չէինք պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է Սովետական Միության մեջ նման բան պատահել: Մենք տեղ հասանք դեպքերի առաջին օրը՝ փետրվարի 27-ի երեկոյան: Քաղաքում այրված ավտոբուսներ էին, գազազած ամբոխը քարերով, մետաղե ձողերով շրջում էր քաղաքով մեկ և բռնություն կիրառում ազգությամբ հայերի նկատմամբ»,- պատմեց նա:

Գենադի Տավարացյանը նշեց, որ զարմանալիորեն անձնագրային վարչությունները, ոստիկանները ամբոխին էր փոխանցում հայերի հասցեների ցուցակները և այնպես հանգիստ, կարծես այդպես էլ պետք է լիներ:

«Քաղաքում բարոյահոգեբանական մթնոլորտն ուղղված էր հայերի դեմ, երկար տարիներ իրար հետ ապրած մարդիկ իրար դեմ էին դուրս եկել: Իհարկե, կային հարևաններ, որոնք օգնում էին հայերին՝ թաքցնում էին իրենց տներում, բայց դա ավելի շատ անում էին նրա համար, որ իրենց մասին չասեն՝ վատ մարդ է: Կարծում եմ միշտ էլ լարվածություն եղել է երկու ազգերի միջև, բայց դրանք զսպվել են իշխանության կողմից, իսկ երբ նույն իշխանությունը թուլացավ, ամբողջը գլուխ բարձրացրեց»,- ասաց նա և նշեց, որ տարիների ընթացքում հայերի նկատմամբ կուտակված նախանձը հետևանք էր նրա, որ հայերը միշտ էլ իրենց երկրում բարձր պաշտոններ են զբաղեցրել ու ավելի բանիմաց են եղել:

Նա հիշեց, թե ինչ առանձնակի դաժանությամբ էին սպանում փողոցում մարդկանց, սակայն հենց զորքը մոտենում էր, ամբոխը փախենում էր, իսկ հետո նորից շարունակում գործը: Գեներալը նշեց, որ դեպքերից հետո թերթերը գրել էին, որ սպանվել է միայն  28-ից 35 մարդ:

«Թվում է, թե շատ չէ այդ մեծ քաղաքի համար, բայց երբ պատկերացնում ես, որ նրանք կենդանի մարդիկ են եղել՝ 4 տարեկան աղջկանից, որին ես անձամբ եմ տեսել, մինչև տարեցներ: Իսկ մեր զենքերում անգամ փամփուշտ չկար, հետո, իհարկե, տվեցին, բայց շատ ուշ, երբ հայերին արդեն կոտորել էին: Իսկ միլիցիան ընդհանրապես ոչինչ չէր անում»,-ասաց նա:

Գեներալ Տավարացյանն ընդգծեց, որ Սումգայիթյան դեպքերի մասին պետք է ավելի հաճախ հիշել ու գրել, բարձրացնել տարբեր միջազգային հարթակներում:

«Մենք ունենք կոնկրետ փաստեր, բայց մոռանում ենք սրա մասին, հիշում ենք տարին մեկ անգամ, այն էլ միայն հիշելու տեսքով, որևէ բան չի արվում: Իսկ Ադրբեջանը ամենուր բարձրացնում է Խոջալուի հարցը, այն դեպքում, երբ այդ ժամանակ պատերազմ էր և զոհվել են երկու կողմից էլ: Իսկ Սումգայիթում խաղաղ պայմաններում նպատակաուղղված սպանում էին հայերին: Նրանց նպատակը մեկն էր՝ ոչնչացնել մի ամբողջ ազգ այդ մեծ քաղաքում, իսկ քաղաքը երկրորդն էր Բաքվից հետո: Եվ ընդամենը մի քանի օրում նպատակը իրագործեցին, ինչը վկայում է պլանավորված լինելու մասին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ միջազգային հարթակներում սումգայիթյան դեպքերի միջոցով պետք է ցույց տալ՝ ինչպե՞ս կարող է Ղարաբաղը անցնել Ադրբեջանի տարածք, եթե այդ երկիրը հայերի նկատմամբ նման վերաբերմունք ունի և վարում է հայատյաց քաղաքականություն:

«Ընդհանարապես, հնարավոր է, որ Արցախի պատերազմը տեղի չունենար, եթե պատժվեին Սումգայիթի կազմակերպիչները: Բայց թափված արյունից հետո, հայերը հասկացան՝ այս մարդկանց հետ հանգիստ խոսել հնարավոր չէ: Ես չեմ կարող ասել, թե պատասխանատվությունը ումն է՝ ընդհանուր իշխանության թուլացում էր տեղի ունեցել և դրա վրա ինչ-որ մեկը փորձում էր տաքացնել ձեռքերը: Ուժերը բավարար էին կրքերը հանդարտեցնելու համար, բայց նաև եղան մարդիկ, ովքեր սեփական շահն էին հետապնդում»,- ասաց նա:

Գեներալ-մայոր Գենադի Տավարացյանը Հայաստան է տեղափոխվել 1992թ-ին, թողնելով Ուկրաինայում ծառայությունը: Հայաստան գալուն պես, սկսել է ծառայել նորաստեղծ Հայկական բանակում, ինչը անում է մինչ օրս:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search